«ՀԱՊԿ-ը պետք է լուծի անդամ երկրների սահմաններին առկա խնդիրները». Լուկաշենկո
Մինսկում կայացել է Բելառուսի և ՀԱՊԿ խորհրդի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հանդիպումը ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Իմանգալի Տասմագամբետովի հետ: Լուկաշենկոն նշել է, որ կազմակերպության բոլոր անդամները պետք է միավորվեն և գործեն միասին։ Նրա խոսքով՝ ՀԱՊԿ-ը պետք է լուծի գոյություն ունեցող խնդիրները, այդ թվում՝ անդամ երկրների սահմաններին:
«Դուք լավ գիտեք և՛ Կովկասը, և՛ Կենտրոնական Ասիան, այնտեղ խնդիրներ կան։ Եկեք փորձենք լուծել դրանք և հնարավորինս համախմբել ՀԱՊԿ-ն այս դժվարին ժամանակներում»,- ասել է Լուկաշենկոն Իմանգալի Տասմագամբետովի հետ կայացած հանդիպման ժամանակ։ Հանդիպման ժամանակ անդրադարձ է եղել նաև ռուս-ուկրաինական հակամարտությանը: Բելառուսի նախագահը կարծիք է հայտնել, որ Ուկրաինայի հետ հակամարտությունը վերաբերում է բոլորին, և հետևաբար, անհրաժեշտ է ավելի միավորել դաշնակիցներին։
«Ոչ ոք չի դրդում պետություններին գործել իրենց ազգային շահերին հակառակ, բայց մենք՝ որպես դաշնակիցներ, պետք է միասին լինենք»,- ասել է Լուկաշենկոն:
Add new comment