Submitted by D.Guyumjyan on
deta

Հրապարակվել է Ռայիսիի ուղղաթիռի կործանման պատճառների վերաբերյալ առաջին զեկույցը

Իրանի Իսլամական Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի կապի կենտրոնը հրապարակել է Իրանի նախագահական ուղղաթիռի կործանման վերաբերյալ հետաքննության բարձրագույն հանձնաժողովի առաջին զեկույցը։ Ըստ «Դետք»-ի՝ այս մասին տեղեկացնում է իրանական «Tasnim» լրատվական գործակալությունը։

Զեկույցում նշվում է, որ վթարից մոտավորապես մեկուկես րոպե առաջ կործանված ուղղաթիռի օդաչուն կապվել է թռիչքային թիմի երկու այլ ուղղաթիռների հետ։

Բացի դրանից՝ հաղորդվել է, որ կործանված ուղղաթիռի բաղադրիչների վրա հրազենի հետքեր կամ արտաքին ազդեցության այլ նշաններ չեն եղել, ինչպես նաև այն, որ բարձրություն հավաքելուց հետո ուղղաթիռը սկսել է այրվել։

Իրանի նախագահական ուղղաթիռը մայիսի 19-ին «կոշտ վայրէջք» էր կատարել Իրանի Արևելյան Ադրբեջան նահանգում, ինչի հետևանքով ուղղաթիռի անձնակազմն ու բոլոր ուղևորները, այդ թվում` երկրի նախագահ Էբրահիմ Ռայիսին ու ԱԳ նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը, զոհվել են։

Իրանի կառավարությունը վստահեցրել է, որ նախագահ Էբրահիմ Ռայիսիի մահը նախարարների կաբինետի աշխատանքի խափանումների չի հանգեցնի։

 

Add new comment