Հունաստանի Պնախարարը նախազգուշացրել է Թուրքիայից բխող սպառնալիքի մասին
Հունաստանի պաշտպանության նախարար Նիկոս Դենդիասը խոսել է Հունաստանի նկատմամբ Թուրքիայի դիրքորոշման մասին՝ այն որակելով որպես սպառնալիք։ Ըստ «Դետք»-ի՝ այս մասին տեղեկացնում է թուրքական «Duvar» պարբերականը։
Հաղորդվում է, որ Դենդիասը խորհրդարանում դիմել է պատգամավորներին՝ ասելով, որ Հունաստանի նկատմամբ թուրքական կողմի ունեցած դիրքորոշումը ռազմավարական և երկարատև սպառնալիք է ստեղծում:
«Եթե կա մի հարևան երկիր, որը ոչ միայն ինքնիշխանության իրավունքների, այլև ինքնիշխանության կարգավիճակի և փոքրամասնությունների հստակեցման հետ կապված միջազգային համաձայնագրերն է բողոքարկում, ապա այդ երկիրը բացեիբաց գոյաբանական սպառնալիք է:
Մեր երկրի իրավական և աշխարհագրական սահմանները սպառնալիքի տակ են»,- շեշտել է նա։
Նշենք, որ վերջերս Հունաստանի և Թուրքիայի պատվիրակությունները հանդիպեցին Աթենքում՝ երկու հարևան երկրների միջև լարված հարաբերությունները բարելավելու երկարատև ջանքերի շրջանակում:
Add new comment