Մենք մեծ նշանակություն ենք տալիս Բաքվի հետ դաշնակցային հարաբերություններին․ Պուտին
Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ ՌԴ-ն մեծ նշանակություն է տալիս Բաքվի Հանրապետության հետ դաշնակցային հարաբերություններին:
Ըստ «Դետք»-ի՝ ռուսական պետական ՏԱՍՍ լրատվական գործակալությունը հայտնում է, որ այս մասին Պուտինը նշել է Իլհամ Ալիևին ուղղված իր շնորհավորական նամակում։
«Ընդունեք իմ ամենաջերմ շնորհավորանքները Ձեր երկրի ազգային տոնի՝ Անկախության օրվա կապակցությամբ։ Բաքվի Հանրապետությունը (խմբ.) հասել է հաջողությունների սոցիալ-տնտեսական զարգացման գործում, արժանի հեղինակություն է վայելում համաշխարհային ասպարեզում և ակտիվորեն ներգրավված է միջազգային օրակարգի կարևոր խնդիրների լուծման գործում: Մենք մեծ նշանակություն ենք տալիս Բաքվի հետ դաշնակցային հարաբերություններին։
Վստահ եմ, որ համատեղ ջանքերով մենք կշարունակենք համակարգված կերպով ավելացնել արդյունավետ երկկողմ համագործակցությունը բոլոր ոլորտներում, ինչպես նաև ջանքերի համակարգումը տարածաշրջանային հարցերում։ Սա, անկասկած, համապատասխանում է մեր բարեկամ ժողովուրդների շահերին և համահունչ է Հարավային Կովկասում ու Կասպից ծովում անվտանգության և կայունության ամրապնդմանը»,- նշել է Ռուսաստանի Դաշնության առաջնորդը։
Նշենք, որ մայիսի 28-ին նշվում է արհեստածին Բաքվի Հանրապետության հռչակման օրը։
Add new comment