Submitted by detq-editor on
Ալիևը հայտնել է, որ ներկայումս ուսումնասիրվում է Արցախի օկուպացված տարածքների էներգետիկ ներուժը

Ալիևը հայտնել է, որ ներկայումս ուսումնասիրվում է Արցախի օկուպացված տարածքների էներգետիկ ներուժը

 

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ ներկայումս ուսումնասիրվում է Արցախի օկուպացված շրջանների էներգետիկ ներուժը։ Ինչպես հաղորդում է ադրբեջանական «Minval.az» լրատվականը, այս մասին Ալիևն ասել է երեկ կայացած նոր էլեկտրակայանի հիմնարկեքի ժամանակ։

Բաքվի բռնապետը հայտնել է նաև, որ այսպես կոչված ազատագրված տարածքներում ընթանում են լայնածավալ շինարարական և վերականգնողական աշխատանքներ։

«Այն ժամանակ, երբ ազատագրված Ղարաբաղում և Արևելյան Զանգեզուրում ընթանում են լայնածավալ շինարարական և վերականգնողական աշխատանքներ, առաջին հերթին ուսումնասիրվում է այս շրջանների էներգետիկ ներուժը»,- ասել է Ալիևը։

Ադրբեջանի նախագահի խոսքով՝ այս հարցում որոշիչ դեր են խաղում իտալական «Ansaldo» և ադրբեջանական «Azerenergy» ընկերությունների միջև հաստատված կապերը։ Նա հավելել է, որ երկու ընկերությունների միջև առկա պայմանագրերը ստորագրվել են Արցախյան 44-օրյա պատերազմից անմիջապես հետո։

Հիշեցնենք, որ Արցախյան վերջին պատերազմից հետո Բաքվի վերահսկողության տակ անցած տարածքներում իրականացվում են լայնածավալ աշխատանքներ, որոնցում Ադրբեջանն ամեն կերպ փորձում է ներգրավել արտասահմանյան կազմակերպությունների, որպեսզի օրինականացնի իր կողմից կատարվող քայլերը։

Add new comment