Submitted by G.Avetisyan on
վցվ

Կիրանցի բնակիչները ադրբեջանական դրոշ են նկատել սահմանազատված հատվածում․ գյուղապետ

Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատված հատվածներում Կիրանցի բնակիչները առավոտյան ադրբեջանական դրոշ են նկատել։ Այս մասին այսօր՝ մայիսի 28-ին, NEWS.am-ին հայտնեց Կիրանցի վարչական ղեկավար Կամո Շահինյանը։

«Իրանց սահմանապահները որտեղ կանգնած են, մեր դրոշի հակառակ կողմում բերել են իրենց դրոշը դրել»,- նշեց Կամո Շահինյանը: 

Ավելի վաղ հայտնել էինք, որ Կիրանցի բնակիչները այրում ու քանդում են իրենց անշարժ գույքը, որը սահմանազատման հետևանքով հայտնվելու էր Ադրբեջանի տիրապետության տակ: Կիրանցի բնակիչները նաև հրաժարվել էին իշխանության  կողմից առաջարկվող փոխհատուցումից:

Հիշեցնենք, որ մայիսի 24-ին Ազգային անվտանգության ծառայությունը հաղորդագրություն էր տարածել, որ ՀՀ  Ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերը պաշտոնապես ստանձնել են Հայաստանի Հանրապետության պետական սահմանի Տավուշի մարզի Բերքաբեր բնակավայրի 1,9 կմ, Ոսկեպար և Բաղանիս բնակավայրերի 4,9 կմ հատվածների պահպանությունը։ Իսկ Ադրբեջանի Հանրապետության կողմից սահմանային հանդիպակաց հատվածների պահպանությունը մայիսի 24-ից իրականացվում է Ադրբեջանի Հանրապետության պետական սահմանապահ ծառայության ստորաբաժանումների կողմից

 

Add new comment