Submitted by G.Avetisyan on
ադ

Սարդարապատ պարգևած եկեղեցուն նույն Սարդարապատում փորձեցին արգելափակել. Բարգրատ Սրբազան

Երեկ տեղի է ունեցել մեր վերջին շրջանի ամենամեծ սրբապղծությունը։ Սուրբ Աննա եկեղեցու բակում լրագրողների հետ զրույցում այսօր ասաց Բագրատ Սրբազանը՝ խոսելով Վեհափառ Հայրապետի հետ Սարդարապատում տեղի ունեցած միջադեպի մասին։ «Անձերից վերանալով՝ պետք է ասեմ, որ նույն Ամենայն Հայոց Հայրապետի ջանքերով է, որ մենք Սարդարապատ ունենք: 

Իրենց վարքը պետք է մեզ բոլորիս չզարմացնի։ Ո՛չ իրավական իմաստով, ո՛չ բարոյական իմաստով իրենք գոյություն չունեն։ Իսկապես չկան։ Ոչ մի առնչություն չունեն մեր ժողովրդի հետ։ Ոչ նրա իղձերի, երազանքների, ապրումների։ Հիմա ուղիղ հրահանգ էր այդ մարդուց, թե ուղիղ հրահանգ էր դրսից՝ հետևողականորեն իրենց մտածումների արտահայտությունն է, թե ինչ վերաբերմունք ունեն մեր արժեքների նկատմամբ, եկեղեցու նկատմամբ և ընդհանրապես՝ մեր կյանքի նկատմամբ», - ասաց նա։

Բագրատ Սրբազանը նաև հավելեց, որ երեկ Սարդարապատի խուլիգանությամբ, Վեհափառին ու հոգևորականներին արգելափակելու փորձով ցույց տվեցին, թե ինչպիսի իրականության մեջ ենք ապրում։ «Սարդարապատ պարգևաց եկեղեցուն նույն Սարդարապատում փորձեցին արգելափակել։ Այդ ամենը տեսնելով՝ որոշեցի, որ հիմա գնալու եմ ՆԳՆ՝ պահանջելու, որ բացատրություն տան ամբողջ կատարվածի համար, միաժամանակ հասկանալու՝ այդ հրամանը Վահե Ղազարյա՞նն է տվել, թե՞ իրեն են նման հրամատ տվել»,- ասաց Սրբազանը՝ հավաքի մասնակիցների հետ շարժվելով դեպի Ներքին գործերի նախարարություն: 

 

 

Add new comment