Եկեղեցին չի կարող անտարբեր մնալ հայրենիքի քանդմանը. Արամ Ա կաթողիկոս
Այն, ինչ այսօր կատարվեց Սարդարապատում, հակասում է մեր ազգի վարքագծին և բարոյական ու հոգևոր արժեքներին։ Այս հայտարարությունը տարածել է Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Առաջինը` անդրադառնալով Սարդարապատի հուշահամալիրում Գարեգին Երկրորդի հետ կատարված միջադեպին։
«Խստորեն դատապարտում ենք այս մեծապես ամոթալի երևույթը, որը հակասում է մեր ազգի վարքագծին և բարոյական ու հոգևոր արժեքներին։ Ո՞ւր է գնում Հայաստանը՝ մեր սիրելի հայրենիքը, որի անկախության ու հավերժության համար դարեր շարունակ մեր սրբերը աղոթեցին, մեր նախահայրերը ստեղծագործեցին և մեր նահատակները իրենց արյունը թափեցին։ Ինքնաքանդումի ու ինքնասպանության ներկա ընթացքը պետք է կանգ առնի: Եկեղեցին չի կարող անտարբեր մնալ հայրենիքի քանդմանը»,– նշված է ուղերձում։
Ավելի վաղ հայտնել էինք, որ մայիսի 28-ին Սարդարապատում ոստիկանները խոչընդոտել են Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ–ի մուտքը հուշահամալիր։
Add new comment