Submitted by G.Avetisyan on
ժժ

«Զենքի շրջանառության կարգավորման մասին» օրենքում տեղի են ունեցել փոփոխություններ

2024 թվականի դրությամբ «Զենքի շրջանառության կարգավորման մասին» օրենքում տեղի են ունեցել փոփոխություններ: 

«Ազատազէնը» ներկայացրել է մի քանի կարևոր կետ՝ 

- Որևէ տեսակի հրազեն ունեցողները առաջին անգամ ակոսափող զենք գնելու համար պետք է հանձնեն քննություն: 

- Եթե անձն արդեն իսկ ունի զենք կրելու թույլտվություն և առողջական փաստաթղթերը օրենքով սահմանված կարգով ուժի մեջ են, ապա նոր զենք գնելու համար պետք չեն լրացուցիչ ստուգումներ։

- Գործնական քննությունից ազատվում են այն քաղաքացիները, ովքեր ծառայում կամ ծառայել են պետական ռազմականացված կազմակերպություններում
(Պաշտպանության նախարարություն, Ներքին գործերի նախարարություն, Ազգային անվտանգության հանրապետական գործադիր մարմին, Արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայություն, Պետական սուրհանդակային ծառայություն, Պետական եկամուտների կոմիտեի հարկային և մաքսային մարմիններ, քննչական կոմիտե), այդ թվում՝ պարտադիր ժամկետային զինվորական ծառայություն անցածները, կամ նրանք, ովքեր դիմելու պահին վերջին 1 տարվա ընթացքում մասնակցել են ՀՀ պաշտպանության նախարարության կազմակերպած վարժական հավաքներին, զինվորական վարժանքներին և ունեն կամ ունեցել են զենք կրելու իրավունք, և ծառայությունը չի ավարտվել վաղաժամկետ, իսկ պարտադիր ժամկետային ծառայության ավարտից չի անցել 5 տարի։ 

Add new comment