Submitted by D.Guyumjyan on
դետք

Սաբոտաժի վարկածը բացառվում է. հրապարակվել է Ռայիսիի ուղղաթիռի կործանման վերաբերյալ երկրորդ զեկույցը

Իրանի Իսլամական Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբը հրապարակել է նախագահ Էբրահիմ Ռայիսիին ուղեկցող պատվիրակության մահվան պատճառ դարձած ուղղաթիռի կործանման մասին երկրորդ զեկույցը։ Ըստ «Դետք»-ի՝ այս մասին տեղեկացնում է իրանական կառավարամետ «Mehr» լրատվական գործակալությունը։

Պաշտոնական զեկույցի համաձայն՝ Էբրահիմ Ռայիսիի ուղղաթիռի՝ դիվերսիոն գործողությունների արդյունքում պայթյունի հետևանքով կործանման վարկածը բացառվում է:

Դատելով բեկորների միջև եղած հեռավորությունից և դրանց ցաքուցրիվ լինելու եղանակից՝ թռիչքի ընթացքում կամ սարալանջին բախվելուց մի քանի վայրկյան առաջ դիվերսիայի հետևանքով պայթյունի հավանականությունը բացառվել է։

Հիշեցնենք, որ մայիսի 25-ին Իրանի Իսլամական Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի կապի կենտրոնը հրապարակել էր Իրանի նախագահական ուղղաթիռի կործանման վերաբերյալ հետաքննության բարձրագույն հանձնաժողովի առաջին զեկույցը։ Դրանում նույնպես նշվել էր, որ նախագահական ուղղաթիռը կործանվել էր եղանակային անբարենպաստ պայմանների պատճառով։
 

Add new comment