Submitted by D.Guyumjyan on
DETQ

Իրանի ցամաքային զորքերի հրամանատարը հրապարակել է սպառազինությունների արդիականացման ծրագրերը

Իրանի Իսլամական Հանրապետության բանակի հրամանատար Քյումարս Հեյդարին հայտարարել է՝ երկրի բանակի ցամաքային ուժերը ծրագրեր են մշակել ժամանակակից և կենցաղային տեխնոլոգիաների կիրառմամբ իրենց սպառազինությունների թարմացման ու արդիականացման համար: Ըստ «Դետք»-ի՝ այս մասին տեղեկացնում է իրանական կառավարամետ «Mehr» լրատվական գործակալությունը։

Հեյդարին շեշտել է՝ Իրանի բանակի լուրջ և արդյունավետ համագործակցությունը գիտական ​​և ակադեմիական կենտրոնների հետ, որոնք հնարավորություն են ընձեռում համընթաց քայլելու առաջադեմ տեխնոլոգիաների հետ, թույլ են տալիս մշտապես թարմացնել ու արդիականացնել երկրի զինանոցը: Նրա խոսքով՝ ժամանակակից տեխնոլոգիաների կիրառումը բանակի համար անխուսափելի է, և իրանական զորքերը ձգտում են զենք մշակել և արտադրել առաջադեմ տեխնոլոգիաներին համընթաց: 

Իրանի բանակի հրամանատարը հայտնել է նաև, որ ցամաքային զորքերի ռազմավարությունը ենթադրում է մեծ հեռավորությունների վրա թիրախները խոցելու ունակ, խելացի, ավտոմատացված և ցանցերում ինտեգրված զենքի ու տեխնիկայի ձեռքբերում, որը կարող է ճշգրիտ հարվածներ հասցնել։

«Ժամանակակից զինատեսակները ցամաքային ուժերին հնարավորություն պետք է տան Իրանի սահմանների դեմ ցանկացած սպառնալիքին կամ գործողությանը հնարավորինս կարճ ժամանակում, ամենաարդյունավետ և վճռական կերպով արձագանքելու»,- եզրափակել է նա։
 

Add new comment