Submitted by H.Minasyan on
Ադրբեջանը և Հայաստանը մոտ են խաղաղությանը․ Ամիրբեկով

Բաքուն և Հայաստանը մոտ են խաղաղությանը․ Էմիրբեյով

«Բաքուն և Հայաստանը մոտ են խաղաղությանը, հուսով ենք՝ ամենամոտ ժամանակում կլուծվեն մնացած հարցերը»,- այսօր ասել է Բաքվի Հանրապետության նախագահի հատուկ հանձնարարություններով ներկայացուցիչ Էլչին Էմիրբեյովը՝ ելույթ ունենալով Բաքվում անցկացվող ականազերծման թեմայով համաժողովում։

Օրերս Հայաստանի վարչապետը, խոսելով խաղաղության պայմանագրի ստորագրման մասին, ասել էր. «Հիմա մենք ունենք մթնոլորտի էական փոփոխություն, բայց դա դեռ չի նշանակում, որ վերջ, հասել ենք եզրագծին, և մնում է ստորագրել»։

Էլչին Էմիրբեյովը նաև ասել է, որ «Ղարաբաղում յուրաքանչյուր ենթակառուցվածք զրոյից է կառուցվել», այդ տարածքների վերականգնման շինարարական աշխատանքներում 7 միլիարդ դոլար է ներդրվել։

2023 թվականի սեպտեմբերի 19-20-ը Լեռնային Ղարաբաղում Բաքվի իրականացրած ռազմական ագրեսիայի հետևանքով Արցախը հայաթափվեց, 105 հազար արցախահայեր ապաստանեցին Հայաստանում:

Add new comment