Բաքվի պաշտպանության նախարարը հանդիպել է թուրքական պատվիրակության հետ
Բաքվի Հանրապետության նախարար Զաքիր Հասանովը հանդիպել է Թուրքիայի զինված ուժերի հետախուզության գլխավոր տնօրինության ղեկավար, գեներալ-գնդապետ Իսմայիլ Գյունայդընի գլխավորած պատվիրակության հետ։
Այս մասին հաղորդում է Բաքվի պաշտպանության նախարարությունը։
Զ. Հասանովը բարձր է գնահատել Թուրքիայում «EFES-2024» բազմազգ զորավարժությունների կազմակերպումը։
Կողմերը նշել են, որ Բաքվի և Թուրքիայի հարաբերությունները՝ կառուցված բարեկամության ու եղբայրության վրա, հիմնված են փոխադարձ վստահության և աջակցության վրա։
Հանդիպմանը քննարկվել են ռազմական և ռազմակրթական ոլորտներում երկկողմ համագործակցության ներկա վիճակն ու զարգացման հեռանկարները, շեշտվել է ադրբեջանա-թուրքական բարձր մակարդակի ռազմական երկխոսության վերաբերյալ հանդիպման շրջանակում անցկացված միջոցառումների կարևորությունը:
Այնուհետև թուրքական պատվիրակության հետ հանդիպել է պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, ադրբեջանական բանակի գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Քերիմ Վելիևը։
Հանդիպմանն ընդգծվել է նման հանդիպումների կարևորությունը փոխադարձ համագործակցության ընդլայնման տեսանկյունից։
Add new comment