Submitted by A.Gevorgyan on
HYJU

Վրաստանի վարչապետը նշել է ԱՄՆ-ի հետ հարաբերությունների ճգնաժամի պատճառները

Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն մեղադրել է ԱՄՆ-ից ֆինանսավորվող հասարակական կազմակերպություններին երկրում հեղափոխության պատրաստման երեք փորձի մեջ և նշել Թբիլիսիի ու Վաշինգտոնի հարաբերությունների վերանայման անհրաժեշտության մասին։

«Վրաց-ամերիկյան հարաբերություններն իսկապես վերանայման կարիք ունեն, հատկապես քառամյա գործընթացների համատեքստում, որոնք զարգանում են մեր երկրում։ Դուք բոլորդ հիշում եք հեղափոխությունների երկու փորձը, երրորդ փորձը ավելացավ նախորդ շաբաթներին։ Այդ ամենը, իհարկե, վկայում է վրաց-ամերիկյան հարաբերությունների վերանայման անհրաժեշտության մասին»,- ասել է Կոբախիձեն լրագրողներին ուրբաթ, Ոստիկանության օրվա առիթով։

Պատասխանատվությունն այն բանի համար, որ վրաց-ամերիկյան հարաբերությունները հանգել են ճգնաժամի, վարչապետը դնում է հիմնականում ԱՄՆ նախորդ դեսպան Քելի Դեգնանի վրա։

«Փաստ է, որ նախորդ դեսպանը շատ բան է փչացրել, շատ բան փչացել է երեք տարվա ընթացքում։ Այս ամենն անհրաժեշտ է ուղղել»,- ասել է նա։

Վրաստանում ԱՄՆ ներկայիս դեսպան Ռոբին Դանիգանին վարչապետը հարգանք է հայտնել։ Կոբախիձեն տեղեկացրել է, որ դիվանագետի հետ «անկեղծ զրույց» է ունեցել երկու երկրների հարաբերությունների վերալիցքավորման մասին. «Մենք ամեն ինչ կանենք, որպեսզի առավելագույնս բարելավենք վրաց-ամերիկյան հարաբերությունները։ Դա բխում է ինչպես վրացի ժողովրդի, այնպես էլ ամերիկացի ժողովրդի շահերից»։

ԱՄՆ-ն կտրուկ է արձագանքել Վրաստանում օտարերկրյա գործակալների մասին օրենքի ընդունմանը՝ ուղղված ԶԼՄ-ների և ՀԿ-ների դեմ։ Նախաձեռնությունը, որը «Վրացական երազանքը» փաստարկում է թափանցիկության բարձրացմամբ, պետքարտուղար Էնթոնի Բլինքենն անվանել է օրենք, որը վերցվել է «Մոսկվայի մեթոդական ձեռնարկից» և «ակնհայտորեն հակասում է վրացիների ճնշող մեծամասնության ցանկությանը՝ շարժվել ԵՄ-ին ինտեգրման ուղղությամբ»։

Մի քանի օր անց ԱՄՆ-ն հայտարարեց, որ կարգելի այն անձանց մուտքը, որոնք մասնակցում են Վրաստանում դեմոկրատիայի խափանմանը, ինչպես նաև նրանց ընտանիքների անդամներին։ Պատժամիջոցները կվերաբերեն ոչ միայն քաղաքական գործիչներին, որոնք աջակցում են օտարերկրյա գործակալների մասին օրենքին, այլև ցույցերի ցրման համար պատասխանատուներին։ Բացի դրանից՝ Վաշինգտոնը սկսել է վերանայել վրաց-ամերիկյան համագործակցությունը։

Աղբյուրը՝ «News.am»

Add new comment