Գազայում մշտական հրադադար չի լինի, քանի դեռ չի ոչնչացվել ՀԱՄԱՍ-ի պոտենցիալը. Նեթանյահու
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն շաբաթ հայտնել է, որ Գազայում մշտական հրադադար չի լինի այնքան ժամանակ, մինչև որ ոչնչացվի ՀԱՄԱՍ-ի ռազմական և կառավարչական ներուժը, տեղեկացրել է «Reuters»-ը։
«Իսրայելի պայմանները հրադադարի հարցում չեն փոխվել. ՀԱՄԱՍ-ի ռազմական ու կառավարչական ներուժի ոչնչացում, բոլոր պատանդների ազատում և այն բանի ապահովում, որպեսզի Գազան այլևս սպառնալիք չներկայացնի Իսրայելի համար»,- հայտնել է իսրայելցի պաշտոնյան։
«Իսրայելը կշարունակի պնդել, որ այս պայմանները կատարվեն մշտական հրադադարի հաստատումից առաջ։ Պատկերացումն այն մասին, որ Իսրայելը կհամաձայնի մշտական հրադադարին այս պայմանների կատարումից առաջ, որևէ հիմք չունի»,- ավելացրել է նա։
Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտնել էր, որ Իսրայելը Գազայում հրադադարի եռափուլ գործարք է առաջարկել ՀԱՄԱՍ-ի կողմից պատանդների ազատ արձակման դիմաց։
Add new comment