Submitted by A.Gevorgyan on
fyhn

Բաքուն «COP29»-ում պատրաստվում է ՀՀ քարտեզը ներկայացնել «ադրբեջանական» տեղանուններով. ադրբեջանագետ

Տաթևիկ Հայրապետյանը «Sputnik Արմենիայի» հետ զրույցում ասել է, որ Բաքուն իր մտադրությունը ոչ միայն չի թաքցնում, այլև խորհրդարանականների մակարդակով բազմաթիվ անգամ հայտարարել է, որ միջազգային համաժողովը օգտագործելու է որպես գործիք` իրենց ձևակերպմամբ «Հայաստանի իրական դեմքը ներկայացնելու համար»։

Բաքվում ակտիվորեն պատրաստվում են ՄԱԿ-ի կլիմայի փոփոխության 29-րդ համաժողովին։ Իլհամ Ալիևը նույնիսկ հայտարարել էր, թե միջազգային համաժողովը լավ հնարավորություն է խաղաղության պայմանագիրը քննարկելու և ստորագրելու համար։ Նիկոլ Փաշինյանն այս հայտարարությանը հստակ չարձագանքեց, նույնիսկ չպատասխանեց լրագրողների հարցին` նոյեմբերին մեկնելո՞ւ է Բաքու` համաժողովին մասնակցելու, թե՞ ոչ։

Նշենք, որ ՄԱԿ-ի կլիմայի փոփոխության համաժողովը՝ «COP29»-ը, կանցկացվի Բաքվում։ Վերջինիս նախագահ է նշանակվել Մուխթար Բաբաևը։ Նա էկոլոգիայի և բնական պաշարների նախարարն է և SOCAR-ի` Բաքվի ազգային նավթային ընկերության նախկին փոխնախագահը։

Add new comment