Submitted by G.Avetisyan on
վդֆ

ՀԱՊԿ-ը Հայաստանից պարզաբանում է ակնկալում անդամության վերաբերյալ

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը Հայաստանի ղեկավարությունից պարզաբանումներ է ակնկալում ՀԱՊԿ-ի հետ կապերի հեռանկարի վերաբերյալ:Այդ մասին այսօր Ալմաթիում ՀԱՊԿ-ի Խորհրդարանական վեհաժողովում ասել է կառույցի գլխավոր քարտուղար Իմանգալի Տասմագամբետովը, փոխանցում է «Ազատությունը»:

«Վերջին մեկ տարվա ընթացքում մեր հայ գործընկերները զգալիորեն կրճատել են իրենց մասնակցությունը կազմակերպության միջոցառումներին, սակայն փոխգործակցության հիմնական մեխանիզմները գործում են, իսկ Հայաստանի Հանրապետությունը մնում է կազմակերպության լիիրավ անդամ։ Մենք հույս ունենք, որ Հայաստանի ղեկավարությունը հստակություն կհաղորդի ՀԱՊԿ-ի հետ հարաբերությունների հեռանկարների առումով», - ասել է Տասմագամբետովը:

Հայաստանը վերջին ժամանակաշրջանում չի մասնակցել ՀԱՊԿ-ի կազմակերպած միջոցառումներին ոչ պետությունների ղեկավարների, ոչ պաշտպանության նախարարությունների, ոչ ազգային անվտանգության խորհուրդների քարտուղարների և ոչ էլ օրենսդիրների մակարդակով:

 

Add new comment