Submitted by A.Gevorgyan on
gtyh

Ջեյհուն Բայրամովը Լուի Բոնոյի հետ քննարկել է Հայաստանի հետ «խաղաղության» շուրջ բանակցությունները

Բաքվի Հանրապետության արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը Հայաստանի հետ «խաղաղության» բանակցությունների մասին տեղեկացրել է ԱՄՆ պետդեպարտամենտի կովկասյան բանակցությունների գծով ավագ խորհրդական Լուի Բոնոյին։ 

Հանդիպմանը քննարկվել են ադրբեջանա-ամերիկյան երկկողմ և բազմակողմ համագործակցության օրակարգի, ինչպես նաև հետհակամարտային շրջանում տարածաշրջանային խաղաղության գործընթացի տարբեր ասպեկտներ։

Բայրամովն ընդգծել է, որ սահմանազատման հանձնաժողովների միջև վերջերս ձեռք բերված պայմանավորվածությունը, որը ներառում է Հայաստանի կողմից օկուպացված 4 գյուղերի վերադարձը, ևս մեկ անգամ հաստատել է երկկողմ բանակցային գործընթացի օգտակարությունը տարածաշրջանային խաղաղության և  ամրապնդման գործում իրական ներդրում ունենալու առումով։ 

Add new comment