Մեր ներկայությամբ ադրբեջանցի պատգամավորները մեկ անգամ փորձեցին խոսել «Խոջալուից» ու փոշմանեցին. Շարմազանով
ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովի տելեգրամյան գրառումը.
«Մեր ներկայությամբ ադրբեջանցի պատգամավորները մեկ անգամ՝ 2012-ին, Սանկտ Պետերբուրգում փորձեցին խոսել «Խոջալուից» ու փոշմանեցին։
2012-ի հոկտեմբերի 17-18-ին Սանկտ Պետերբուրգում ԱՊՀ ԽՎ-ն կազմակերպել էր «Ընդդեմ նացիզմի և այլատյացության» միջխորհրդարանական համաժողով։
ՀՀ-ն ներկայացնում էինք ես և ԱՊՀ ԽՎ-ում ՀՀ ԱԺ ներկայացուցիչ Հայկ Չիլինգարյանը։
Երևանից պատրաստված մեկնել էինք։
Նախագահականի ու ԱԳՆ-ի գործընկերներիս հետ հաշվարկեցինք, որ ադրբեջանցիները կփորձեն խաղարկել «Խոջալուի քարտը» ու հակաքայլ պատրաստեցինք՝ Մութալիբովի հարցազրուցը Դանա Մազալովային՝ տպագրված 02.04.92-ին «Независимая газета» թերթում։
Իսկ այդ հարցազրույցում Բաքվի Հանրապետության (խմբ․) այն ժամանակվա նախագահ Մութալիբովն ասել էր, որ Խոջալուի ողբերգության հետ հայերը կապ չունեն, այն կազմակերպված է եղել Բաքվի (խմբ․) ժողովրդական ճակատի կողմից։
Իսկ նպատակը իշխանափոխությունն էր։
Մեր հակաքայլն աշխատեց։
Հենց ադրբեջանցի պատվիրակ Ռահիմզադեն խոսեց Խոջալուից, ես նրան հակադարձեցի, ներկաներին ընթերցեցի Մութալիբովի խոսքերն ու հարցազրույցի պատճենները բաժանեցի Տավրիդյան պալատում հավաքված համաժողովի բոլոր մասնակիցներին։
Այլևս երբեք մեր ներկայությամբ ադրբեջանցիները չէին խոսում «Խոջալուի» մասին։
Իսկ այսօր Բաքվի Հանրապետությունը (խմբ․) բոլոր հնարավոր ու անհնարին մեղքերի մեջ մեղադրում է ՀՀ-ին, բայց նիկոլիստները վախենում են հակադարձել։
Ինչո՞ւ։
Որովհետև կապիտուլյանտ են»։
Add new comment