Submitted by H.Minasyan on
 Ողջունում եմ Ադրբեջանի և Հայաստանի միջև վերջին դրական զարգացումները. Էրդողան

Ողջունում եմ Բաքվի և Երևանի միջև վերջին դրական զարգացումները. Էրդողան

Բաքվում անցկացվող «Կասպից ծովի նավթն ու գազը» 29-րդ միջազգային ցուցահանդես-խորհրդաժողովին ընթերցվել է  Թուրքիայի նախագահ Ռ․ Թ․ Էրդողանի ուղերձը, որում վերջինս ասել է հետևյալը. «Հարավային Կովկասում մնայուն խաղաղության և կայունության հիման վրա ձևավորվելիք բարօրության և խաղաղության ապահովման համար վճռականությամբ շարունակում ենք մեր աշխատանքը։ Ես ողջունում եմ Բաքվի Հանրապետության (խմբ․) և Հայաստանի միջև վերջին դրական զարգացումները և ցանկանում եմ ևս մեկ անգամ նշել, որ խաղաղության պայմանագրի ստորագրումը մենք տեսնում ենք որպես պատմական հնարավորություն տարածաշրջանի ապագայի համար»։

Էրդողանը, անդրադառնալով նաև թուրք-ադրբեջանական հարաբերություններին, նշել է, որ երկու երկրի միջև կապերն ամուր են բոլոր ոլորտներում:

Add new comment