Submitted by D.Guyumjyan on
detq

Իրանի հետ պատերազմի հարցը օրակարգից հանվել է․ ԻՀՊԿ հրամանատար

Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հրամանատար Հոսեյն Սալամին հայտարարել է՝ հակառակորդները եկել են այն եզրակացության, որ Իրանի դեմ ռազմական գործողությունները կենսունակ տարբերակ չեն։ Ըստ «Դետք»-ի՝ այս մասին տեղեկացնում է իրանական կառավարամետ «Mehr» լրատվական գործակալությունը։

Սալամին շեշտել է, որ Իրանին մեկուսացնելու թշնամական դավադրությունները հակառակ արդյունք են տվել, քանի որ ԱՄՆ-ն ու Իսրայելը անկում են ապրում։ «Այսօր Իրանի Իսլամական Հանրապետության դեմ պատերազմի հավանականության մասին վարկածը և դիտարկվող ռազմական տարբերակները հերքվել են»,- ասել է նա։

Իրանցի գեներալի համոզմամբ՝ երկրի դեմ պատերազմի անհնարինության ապացույցն այն է, որ Իրանում ներդրումների ոգևորությունն աճում է, քանի որ երկիրը շարունակում է տնտեսական առաջընթաց գրանցել՝ անկախ քաղաքական իրադարձություններից:

«Ներկայումս միջազգային քաղաքական իրավիճակի վրա Իրանի ունեցած անմիջական ազդեցությունը և այն փաստը, որ առանց Իրանի հնարավոր չէ ապահովել տարածաշրջանային անվտանգությունը, ցույց են տալիս, որ Իսլամական Հանրապետության մեկուսացման թշնամական ծրագրերն ավարտվել են անհաջողությամբ»,- կարծում է նա։

Հոսեյն Սալամին հավելել է՝ այսօր Իրանի թշնամիները՝ ԱՄՆ-ն, Իսրայելը և եվրոպական որոշ երկրներ, մեկուսացման մեջ են։

«Նրանք բարոյապես և քաղաքականապես այլասերվել են, նրանց գործողություններն ու խոսքերը հակասում են միմյանց»,- եզրափակել է նա։

 

Add new comment