Բաքվի և Երևանի միջև խաղաղության պայմանագիրը կփոխի Հարավային Կովկասը. Բայդեն
ԱՄՆ նախագահ Ջոզեֆ Բայդենը անդրադարձել է «խաղաղության պայմանագրին» և նշել, որ այն հիմնովին կփոխի Բաքվի Հանրապետության (խմբ․) դերը տարածաշրջանում։
Այս մասին ասվում է հունիսի 4-ին Բաքվի Էքսպո կենտրոնում Բաքվի էներգետիկ շաբաթվա շրջանակում անցկացվող «Կասպից ծովի նավթն ու գազը» 29-րդ միջազգային ու «Կասպից ծովի էներգետիկայի և կանաչ էներգետիկ» 12-րդ միջազգային ցուցահանդեսների մասնակիցներին ուղղված ուղերձում։
Ջ. Բայդենի ուղերձում նշվում է, որ տարածաշրջանային կայունությունը և փոխգործակցությունն առաջնահերթություն են ԱՄՆ-ի համար. «Երկարաժամկետ խաղաղության պայմանագիրը վերջ կտա տարիներ շարունակվող հակամարտություններին և կփոխի Հարավային Կովկասը։ Դա հիմնովին կփոխի Բաքվի (խմբ․) դերը տարածաշրջանում։ ԱՄՆ-ն պատրաստ է աջակցել այդ ջանքերին: Խաղաղությունն ու բարգավաճումը պետք է մնան մեր առաջնահերթ սկզբունքները»։
Add new comment