Սալիվանը և Քըլըչը քննարկել են տարածաշրջանային հարցեր
ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանն ու Թուրքիայի նախագահի արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով գլխավոր խորհրդական Ակիֆ Չաղաթաշ Քըլըչը քննարկել են ահաբեկչության դեմ պայքարի առաջնահերթ հարցերը, երկկողմ օրակարգի շուրջ թեմաները, ինչպես նաև գնահատել համագործակցությունը Քրդական բանվորական կուսակցության (PKK), Ֆեթո (FETÖ) և ԴԱԻՇ (İŞİD) ահաբեկչական խմբավորումների դեմ պայքարում, որոնք «տարածաշրջանում վտանգ են ստեղծում»։
Կողմերը, Թուրքիա-ԱՄՆ հարաբերություններից բացի, անդրադարձել են նաև Գազայի նկատմամբ Իսրայելի շարունակվող հարձակումները, Ուկրաինայում տիրող իրավիճակը և տարածաշրջանային այլ հարցեր։
Ըստ Սպիտակ տան մամուլի հաղորդագրության՝ Սալիվանը «շեշտել է ՀԱՄԱՍ-ի կողմից Իսրայելի առաջարկն անհապաղ հրադադարի մասին ընդունելու հրատապ անհրաժեշտությունը», միաժամանակ նշվում է, որ բանակցությունների ընթացքում կողմերն «ընդգծել են Հայաստանի և Բաքվի Հանրապետության (խմբ․) միջև խաղաղության պայմանագրի ստորագրման կարևորությունը, ողջունել Թուրքիայի և Հունաստանի միջև հարաբերությունների բարելավումը»։
Add new comment