ՀՀ-ն զիջում է դիրքեր, Ադրբեջանը՝ ոչ
Լրագրող Դավիթ Գալստյանը քարտեզ է հրապարակել Տավուշի սահմանազատվող հատվածից՝ նշելով. «Գրել էի, որ ՀՀ կառավարության քարտեզը ենթադրում ա երկկողմանի զորքերի հետքաշում որոշ դիրքերից Բերքաբեր-Ղըզըլհաջիլի հատվածում։
Հիմա ՀՀ ԶՈՒ-ն հետ ա քաշվել Ղըզըլհաջիլիից հարավ ընկած դիրքից։ Ադրբեջանն ա վերահսկում էտ հատվածը (ARM-AZ)։
Բայց սահմանազատվող հատվածի (մանուշակագույն) տրամաբանությունը հուշում ա նաև, որ AZ դիրքերը (մանավանդ աջը) չեն կարա/չպտի մնան մեր սահմանապահների թիկունքում։
Եվ կարծես էտ 3 դիրքերից հետքաշվելու պայմանավորվածություն ա էղել։ Ես նախկինում մեկի մասին էի ենթադրում։
ԲԱՅՑ (իմ տեղեկություններով) Ադրբեջանի սամմանապահները հրաժարվել են լքել դրանք (մեղմ ասած)։
N.B. Ցավոք սրտի, ԱԱԾ-ն չի մեկնաբանում ադրբեջանական դիրքերից հետքաշվելու հարցը (ասում են՝ «Արմեն Գրիգորյանը թույլատրելի սահմաններում պարզաբանումներ ներկայացրել ա»)։
Ըստ այդմ՝ ստիպված եմ հիմնվել ոչ պաշտոնական տեղեկատվության վրա։
P.S. Կան հավելյալ ոչ պաշտոնական մանրամասներ, որոնց մասին դեռ չեմ գրում։ Եթե տեղեկություն ունեք էս մասով, ապա ձեն հանեք»։
Add new comment