Submitted by H.Minasyan on
Հայաստանի Սահմանադրությունը տարածքային պահանջներ է պարունակում հարևան պետությունների նկատմամբ.Բայրամով

Հայաստանի Սահմանադրությունը տարածքային պահանջներ է պարունակում հարևան պետությունների նկատմամբ. Բայրամով

Բաքվի Հանրապետության արտգործնախարար Ջեյհուն Բայրամովն անընդունելի է անվանել իր հայ պաշտոնակից Արարատ Միրզոյանի՝ Բաքվի Հանրապետության և Հայաստանի Սահմանադրությունների միջև զուգահեռներ անցկացնելու փորձը։

Այս մասին նա հայտարարել է Հունգարիայի արտաքին գործերի և արտաքին տնտեսական կապերի նախարար Պետեր Սիյարտոյի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ։

Նախարարը նշել է, որ Հայաստանի անկախության ակտում, Սահմանադրության մեջ և օրենսդրական այլ ակտերում տարածքային պահանջներ կան հարևան երկրների նկատմամբ:

«Այն, որ նման քննարկումներ են ընթանում հայաստանյան հասարակության մեջ, ինքնին դրական բան է, սակայն այս առումով Բաքվի Հանրապետության (խմբ.) և Հայաստանի Սահմանադրությունների միջև զուգահեռներ անցկացնելն անընդունելի է»,- ասել է նա։

Add new comment