Submitted by D.Guyumjyan on
դետք

Մոսկվան ընդհանուր լեզու կգտնի Թեհրանի նոր վարչակազմի հետ․ Պուտին

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը հույս է հայտնել, որ Մոսկվան ընդհանուր լեզու կգտնի Թեհրանի նոր վարչակազմի հետ։ Ըստ «Դետք»-ի՝ այս մասին տեղեկացնում է ռուսական պետական ՏԱՍՍ լրատվական գործալությունը։

Պուտինը նաև նշել է՝ հույս ունի հանդիպել Իրանի նոր նախագահի հետ։ 

«Սպասում ենք Իրանի նախագահական ընտրությունների անցկացմանը։ Հուսով եմ՝ կհանդիպեմ Իրանի նոր նախագահի հետ միջազգային միջոցառումների ժամանակ, մասնավորապես Շանհայի համագործակցության կազմակերպությունում և ԲՐԻԿՍ-ում»,- ասել է նա:

Ռուսաստանի առաջնորդը համոզմունք է հայտնել, որ Մոսկվան ոչ միայն ընդհանուր լեզու կգտնի Թեհրանի հետ, այլև կշարունակի իրականացնել բոլոր այն ծրագրերը, որոնք նախանշել է հանգուցյալ նախագահ Ռայիսին։ Նա ուշադրություն է հրավիրել այն բանին, որ Ռուսաստանի և Իրանի հարաբերությունները շատ ոլորտներում լավ են զարգանում։

Պուտինը հավելել է, որ Իրանի մահացած նախագահ Էբրահիմ Ռայիսիի հետ  հարաբերությունները հուսալի ու գործնական են եղել, և վերջինս հուսալի գործընկեր էր։

 

Add new comment