Իրանի ԱԳ նախարարի ԺՊ-ն Սիրիայի նախագահի հետ քննարկել է Գազայի հատվածում տիրող իրավիճակը
Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Ալի Բաղերի Քանին Սիրիայի մայրաքաղաք Դամասկոսում հանդիպում է ունեցել այդ երկրի նախագահ Բաշար ալ-Ասադի հետ։ Ըստ «Դետք»-ի՝ այս մասին տեղեկացնում է իրանական կառավարամետ «Mehr» լրատվականը։
Հաղորդվում է, որ հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են հարցերի լայն շրջանակ` ներառյալ շրջափակված Գազայի հատվածի ճգնաժամը։
Սիրիայի նախագահն ընդգծել է, որ զավթիչներին դիմադրությունն իր բոլոր ձևերով կմնա հիմնական սկզբունքը և ռազմավարական ընտրությունը, ինչպես նաև թշնամիներին դիմակայելու ճիշտ ճանապարհը։ «Ամեն անգամ, երբ սիոնիստական ռեժիմը մոտենում է դիմադրությանը ջախջախելուն, նա մեծացնում է պաղեստինյան ժողովրդի դեմ իր արյունալի հանցագործությունների խստությունը»,- կարծում է Ասադը։
Ալի Բաղերի Քանին էլ հայտնել է, որ Իրանի և Սիրիայի հարաբերությունները կմնան խոր ու ռազմավարական, քանի որ դրանք հիմնված են ամուր սկզբունքների և ընդհանուր ու ազնիվ շահերի վրա։
Նա միևնույն ժամանակ վերահաստատել է Իրանի անվերապահ աջակցությունը Սիրիայի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը։
Add new comment