Թուրքիայի «Ազգայնական շարժում» կուսակցության փոխնախագահն անդրադարձել է «Զանգեզուրի միջանցքին»
Թուրքիայի «Ազգայնական շարժում» կուսակցության փոխնախագահ Իլյաս Թոփսաքալը Թուրքիա-Ուզբեկստան ռազմավարական հարաբերությունների անցյալի և ներկայի բոլոր ասպեկտները քննարկելիս անդրադարձել է այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքին»։
«Պետք է բացվեն մեր պատմական առևտրային ուղիները։ Այդ պատճառով «Զանգեզուրի միջանցքը» մեզ համար պարտադիր պայման է։ Դրանով մեծ ծրագրեր կսկսվեն: Որպես դրան այլընտրանք ներկայացվող Իրանով ճանապարհը այլընտրանք չէ»,- նշել է թուրք պաշտոնյան։
Add new comment