default

Իսրայելա-պաղեստինյան պատերազմի ֆոնին վատթարանում են Իսպանիա-Իսրայել հարաբերությունները

Ամիսներ շարունակ Իսրայելի և Իսպանիայի միջև դիվանագիտական հարաբերությունները շարունակում են վատթարանալ և նոր անկումներ գրանցել։ Կողմերից յուրաքանչյուրը հետ է կանչել իր դեսպանին Գազայում մոլեգնող պատերազմի ֆոնին:

Այն բանից հետո, երբ Իսպանիան ճանաչեց պաղեստինյան պետությունը, Իսրայելը, որպես «պատժիչ» միջոց, հրամայեց Երուսաղեմում Իսպանիայի հյուպատոսությանը դադարեցնել ծառայություններն օկուպացված Արևմտյան ափում: Եվ այս լարվածությունն ավելի կխորանա, քանի որ Իսպանիան այսօր հայտարարել է, որ միանալու է Արդարադատության միջազգային դատարանում Գազայում Իսրայելի գործողությունների դեմ ընթացող գործին։ Իսպանիան եվրոպական առաջին երկիրն է, որը պաշտպանում է այդ գործը:

Add new comment