8

Հակառակ ուղին մեկն է՝ Հայաստանի համատարած ռազմականացումը և պետություն-ամրոցի կերտումը․ Ոսկանյան

Բաքվի բարբարոսական վարչախմբին Հայաստանից ցանկացած զիջում հանգեցնելու է հերթական նոր պահանջի և նախապայմանի, ընդ որում՝ ավելի լկտի և հանդուգն։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է իրանագետ Վարդան Ոսկանյանը։

«Անիմաստ պատրանքը, թե թշնամու հետ հնարավոր է իրական խաղաղություն, մեր պետությունը ստորացուցիչ ստրկացման և կործանման տանող ուղիղ ճանապարհ է։

Հակառակ ուղին մեկն է՝ Հայաստանի խելամիտ համատարած ռազմականացումը և պետություն-ամրոցի կերտումը, որն ունակ կլինի կոտրելու հանդգնացած ու լկտի այն բարբարոսի ձեռքը, որը համարձակվում է բռունցք թափ տալ մեզ վրա։

Այո՛, Հայաստանը պետք է դառնա ամրոց, այլ ոչ թե գինարբուքների կազմակերպման մառան, քանզի հակառակ դեպքում Երևանի կենտրոնական փողոցներով կհոսի մեր արյունը, այլ ոչ թե գինին»,- գրել է նա։

Add new comment