8

Բաքուն դելիմիտացիայի գործընթացին մոտենում է ընտրողաբար և սահմանային տարբեր ուղղությունների մասով տարբերակված մոտեցում է ցուցաբերում․ Աբրահամյան

Փաշինյանի աշխատակազմի ղեկավարը, ԱԺ-ում անդրադառնալով սահմանների դելիմիտացիայի թեմային, բավականին վտանգավոր հայտարարություն է արել: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը։

«Վերջինս, անդրադառնալով այն հարցին, թե արդյո՞ք ըմբռնում կա, որ Հայաստան-Բաքվի Հանրապետություն (խմբ․) ողջ սահմանն է ճշգրտվելու նախապես հայտարարված 1976 թվականի քարտեզներով, թե այս պահին համաձայնությունը միայն Տավուշի մասով է, նշել է, որ 1976 թ․ քարտեզը այս պահին ֆիքսված է միայն այս հատվածի սահմանազատման համար, հաջորդ հատվածների համար քննարկվում է։

Հիմա արդեն առավել քան պարզ է, թե ինչու էր իշխանությունը դելիմիտացիայի տրամաբանությանը դեմ գնում և առանց ողջ սահմանի մասին համաձայնության տեղային սահմանային ճշգրտումներ սկսում:

Իհարկե խիստ չափազանցություն է այս գործընթացը սահմանային ճշգրտում անվանելը, սակայն սա գալիս է հաստատելու այն մտահոգությունը, որ Բաքվի Հանրապետությունը (խմբ․) կոնկրետ գյուղերի մասով պահանջ է ներկայացրել, իսկ ՀՀ իշխանությունը դրանք միակողմանի զիջել է:

Երկրորդ՝ ստացվում է, որ Բաքվի Հանրապետությունը (խմբ․) դելիմիտացիայի գործընթացին մոտենում է ընտրողաբար և սահմանային տարբեր ուղղությունների մասով տարբերակված մոտեցում է ցուցաբերում` ըստ իր առաջնահերթությունների:

Երրորդ՝ ինձ մոտ առավել ամրապնդվում է այն համոզմունքը, որ Բաքվի Հանրապետությունը (խմբ․) ունի կոնկրետ տարածքային պահանջներ և դրանց` փաշինյանական իշխանության բավարարումից հետո գործընթացը տապալելու է:

Հետևանքն այն է լինելու, որ Բաքվի Հանրապետությունը (խմբ․) դելիմիտացիա/դեմարկացիայի անվան տակ խաղաղ ճանապարհով զիջումներ է կորզելու, սակայն դրանով ոչ միայն ՀՀ-ի անվտանգությունն ու կենսունակությունն է խիստ խոցելի դառնալու, այլև պատերազմի թեման բաց է մնալու կամ փոխանցվելու է հաջորդ սերունդներին»,- գրել է նա:

Add new comment