Բաքուն ու Անկարան ունեն անվերջանալի պահանջներ, որոնք անդադար առաջադրվելու են մեզ՝ «խաղաղության պայմանագրի» խայծի դիմաց․ թյուրքագետ
Վերջին 10 օրվա ընթացքում Բաքվի Հանրապետության (խմբ․) նախագահ Ի. Ալիևը առնվազն երկու նոր պահանջ է հնչեցրել, որոնց բավարարումը «պարտադիր է խաղաղության պայմանագիր կնքելու համար»։ Այս մասին տելեգրամյան իր ալիքում գրել է պ.գ.թ., թյուրքագետ Վարուժան Գեղամյանը։
«Առաջինն այսպես կոչված «Խոջալուի ցեղասպանության» ճանաչումն է, մյուսը՝ ՀՀ Սահմանադրության փոփոխությունը։ Այս պահանջների կատարման հետևանքները ոչ միայն իրավական դաշտում են լինելու, այլև ունենալու են ուղղակի աղետալի ազդեցություն մեր բոլորի կյանքի վրա։ Բոլորի։
Բայց սա, ինչպես ասում են, դեռ ամենը չէ։
Ինչպես բազմիցս նշել եմ՝ Բաքուն (խմբ․) ու Թուրքիան ունեն անվերջանալի պահանջներ, որոնք անդադար առաջադրվելու են մեզ՝ «խաղաղության պայմանագրի» խայծի դիմաց։ Պայմանագիր չի լինելու, փոխարենն անընդհատ առաջանալու են նոր պահանջներ՝ ամեն հաջորդն ավելի ծայրահեղ ու աղետալի»,- նշել է թյուրքագետը։
Add new comment