Submitted by M. Gasparyan on
default

Ի՞նչ պետք է իմանալ Աֆրիկայում Ռուսաստանի օրեցօր աճող ազդեցության մասին

Ռուսաստանի գլխավոր դիվանագետը խոստացել է օգնություն և ռազմական աջակցություն տրամադրել Աֆրիկայի ենթասահարական Սահել շրջանին մի քանի երկրում շրջագայության ժամանակ։ Մոսկվան ձգտում է մեծացնել իր ազդեցությունը մայրցամաքի հանքանյութերով հարուստ հատվածում:

Ռուսաստանը տարածաշրջանում հանդես է գալիս որպես աֆրիկյան կառավարությունների անվտանգության ոլորտի նախընտրելի գործընկեր՝ փոխարինելով ավանդական դաշնակիցներին, ինչպիսիք են Ֆրանսիան և Միացյալ Նահանգները: Սերգեյ Լավրովը, որը վերջին տարիներին մի քանի ուղևորություն է կատարել Աֆրիկա, այս շաբաթ կանգ է առել Գվինեայում, Կոնգոյի Հանրապետությունում, Բուրկինա Ֆասոյում և Չադում։

Մոսկվան մեծ թափով ընդլայնել է իր ռազմական համագործակցությունն աֆրիկյան երկրների հետ՝ օգտագործելով «Վագներ» անվտանգության մասնավոր խմբավորմանը և նրա հավանական իրավահաջորդին՝ Աֆրիկյան կորպուսին՝ ռուս վարձկանների հետ ստանձնելով որոշակի պարտավորություններ. խոսքը աֆրիկյան առաջնորդներին պաշտպանելուց մինչև պետությունների ծայրահեղականների դեմ պայքարի մասին է:

Միջազգային հարաբերությունների լեհական ինստիտուտն այս ամիս կատարած ուսումնասիրության մեջ նշել է. «Աֆրիկյան կորպուս ստեղծելիս Ռուսաստանը հաստատակամ մոտեցում է ցուցաբերել Աֆրիկայում իր ռազմական ներկայությունն ընդլայնելու համար:

Մոսկվան նաև քաղաքական աջակցություն կամ առնվազն չեզոքություն է փնտրում Աֆրիկայի 54 երկրներից շատերից Ուկրաինա ներխուժելու հարցի վերաբերյալ: Աֆրիկյան երկրները ՄԱԿ-ի ամենամեծ քվեարկող ուժերն են և ավելի բաժանված են, քան Գլխավոր ասամբլեայի բանաձևերում ցանկացած այլ խումբ, որոնք քննադատում են Ռուսաստանի գործողություններն Ուկրաինայում»:

«Ռուսաստանի հետ կապված սուբյեկտները նաև ապատեղեկություն են տարածում աֆրիկյան պետությունների և Արևմուտքի միջև կապերը խաթարելու համար,- մարտի զեկույցում գրել է Ռազմավարական հետազոտությունների Աֆրիկայի կենտրոնը, որը ԱՄՆ պաշտպանության նախարարության ակադեմիական հաստատություն է:- Մոսկվան հովանավորել է 80 փաստագրված քարոզարշավ՝ ուղղված ավելի քան 22 երկրի դեմ»:

 

 

Add new comment