Իրաքի միջնորդությամբ Թուրքիան և Սիրիան կարող են հայտնվել մեկ սեղանի շուրջը
Թուրքական մեդիայում շրջանառվող լուրերի համաձայն՝ Իրաքը Սիրիայի և Թուրքիայի միջև Բաղդադում հանդիպում է կազմակերպելու:
Այս մասին հայտնում է «Ermenihaber» լրատվական գործակալությունը։
Այդ մասին նորությունները տարածվել են իրաքյան «Shafaq News»-ում, որի հետ զրույցում այդ մասին ասել է իրաքցի մի պաշտոնյա:
«Թուրքիային և Սիրիային հաշտեցնելու նպատակով Իրաքի վարչապետ Մոհամմեդ շիա Սուդանին թուրք և սիրիացի պաշտոնյաներին հրավիրել է երկխոսության»,- ասել է աղբյուրը:
Նույն մարդը նշել է նաև, որ թե՛ թուրքական և թե՛ սիրիական կողմը ողջունել է Սուդանի միջնորդությունը:
Add new comment