Արհեստածին «Արևմտյան Ադրբեջանի տարեգրություն» խորագրով հաղորդաշարն անդրադարձել է «Զանգեզուրի միջանցքին»
Ըստ հաղորդման՝ «Երևանում քննարկվում է «Զանգեզուրի միջանցքի» և Սևանի հանձնման հարցը»։ Հաղորդման ընթացքում անդրադարձ է եղել առաջիկա ամիսներին Հայաստանում «Զանգեզուրի միջանցքի» բացմանը և նոր պաշտոնների հանձնման նախապատրաստական աշխատանքներին։
Նշվել է, որ «Զանգեզուրի միջանցքը» կբացվի մինչև սեպտեմբեր՝ հղում անելով հայկական լրատվամիջոցներին։
Հաղորդման ընթացքում հնչել է այն միտքը, որ իրադարձությունների զարգացումը և գործընթացների վերլուծությունը մեծացնում են «Զանգեզուրի միջանցքը» շուտով բացելու սպասելիքը։ Սա կարևոր են համարել՝ նշելով, որ Արևմտյան Ադրբեջանի հարցում «Զանգեզուրի միջանցքի» բացումը կնպաստի ադրբեջանցիների մեծ մասի վերադարձին։
Նշենք, որ «Արևմտյան Ադրբեջան» անվան ներքո նկատի ունեն ողջ ՀՀ տարածքը։
Add new comment