Ուկրաինան իրավունք ունի գրոհելու ռազմական օբյեկտները Ռուսաստանի տարածքում. Ստոլտենբերգ
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը հայտնել է, որ միջազգային իրավունքի համապատասխան՝ Ուկրաինան իրավունք ունի գրոհելու ռազմական օբյեկտները Ռուսաստանի տարածքում, որպեսզի պաշտպանի իրեն։ Նա այս հայտարարությամբ հանդես է եկել ուրբաթ` դաշինքի նոր անդամ Շվեդիա կատարած այցի ժամանակ, տեղեկացրել է «Reuters»-ը։
«Ուկրաինան ինքնապաշտպանության իրավունք ունի,- ասել է Ստոլտենբերգը Շվեդիայի վարչապետ Ուլֆ Քրիստերսոնի հետ մամուլի ասուլիսում, Ստոկհոլմի ռազմակայանում։- Ինքնապաշտպանության իրավունքը ներառում է նաև հարվածներ օրինական ռազմական թիրախներին հարձակվող կողմի, ագրեսորի, տվյալ դեպքում՝ Ռուսաստանի տարածքում»։
«Սա ագրեսիվ պատերազմ է, որը Ռուսաստանը սկսել է խաղաղ, դեմոկրատական հարևան երկրի՝ Ուկրաինայի դեմ, որը ոչ մի անգամ սպառնալիք չի ներկայացրել Ռուսաստանի համար»,- հավելել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը։
Աղբյուրը՝ «News.am»
Add new comment