Իսրայելի օդուժի այսօրվա հարվածից Գազայի հատվածում զոհվել է առնվազն 50 պաղեստինցի
Գազայի հատվածի կենտրոնում գտնվող Նուսեյրաթի և այլ շրջանների վրա այսօր Իսրայելի կատարած վերջին գրոհի հետևանքով սպանվել է առնվազն 50 պաղեստինցի: Մեծ թվով վիրավորներ փոխադրվել են «Ալ-Աքսայի նահատակների» հիվանդանոց՝ Դեյր ալ-Բալահ:
Ըստ պաղեստինյան աղբյուրների` Նուսեյրաթից զատ` իսրայելական կործանիչներն ինտենսիվ ռմբակոծության են ենթարկել Գազայի հատվածի Ալ-Զեյթուն և Թալ ալ-Հավա թաղամասերը, ինչպես նաև Ալ-Մաղազի և Ալ-Բուրեյջի ճամբարները:
Զոհված պաղեստինցիների թիվը գերազանցել է 36.700-ը:
Հիշեցնենք, որ պատերազմը սկսվել է անցյալ տարվա հոկտեմբերի 7-ին՝ այն բանից հետո, երբ ՀԱՄԱՍ-ի զինյալները Գազայի հատվածից անսպասելի հարձակում են կատարել հրեական խաղաղ բնակավայրերի վրա` սպանելով մոտ 1200 և պատանդառելով մոտ 250 իսրայելցու:
Գազայի հատվածում վերջին տարիներին ընտրություններով իշխանությունը ստացած ՀԱՄԱՍ-ը Միացյալ Նահանգներում և Եվրամիությունում ահաբեկչական կազմակերպություն է ճանաչվել:
Add new comment