Իսրայելը Թեհրանի և Անկարայի ընդհանուր թշնամին է. Իրանի արտգործնախարարի ԺՊ
Իրանի արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Ալի Բաղերի Քանին, ընդգծելով Թեհրանի և Անկարայի միջև կապերի ընդլայնման անհրաժեշտությունը տարածաշրջանային կայունության ապահովման համար, ասել է, որ Իսրայելը երկու երկրների ընդհանուր թշնամին է, գրում է «Mehr»-ը։
Այդ մասին շաբաթ Ստամբուլում Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Իրանի բարձրաստիճան դիվանագետը:
Գովաբանելով Ստամբուլում հանդիպումը կազմակերպելու Թուրքիայի արժեքավոր նախաձեռնությունը՝ Բաղերի Քանին իրանական պատվիրակության ներկայությունը պաղեստինյան հիմնախնդրին հատուկ ուշադրության, ինչպես նաև այս հարցում Թուրքիայի դերի ու դիրքորոշման նշան է անվանել։ Խոսելով Թեհրանի և Անկարայի միջև բարեկամական կապերն ընդլայնելու Իրանի հանգուցյալ նախագահի և երկրի արտգործնախարարի վճռականության մասին՝ իրանցի պաշտոնյան կոչ է արել զարգացնել երկկողմ հարաբերությունները և հասնել նրանց միջև ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացմանը։
«Իրանի և Թուրքիայի միջև հարաբերությունների ամրապնդումը ոչ միայն ձեռնտու է երկու երկրներին, այլև նպաստում է տարածաշրջանի կայունությանը, հատկապես որ Թեհրանն ու Անկարան բախվում են Իսրայելի նման ընդհանուր թշնամու հետ»,- ասել է Իրանի արտաքին գործերի նախարարության ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատարը։
Նա հավելել է, որ իսլամական երկրները պետք է ավելի սերտ խորհրդակցություններ անցկացնեն Պաղեստինի ժողովրդին քաղաքական և իրավական աջակցություն ցուցաբերելու հարցում։
Աղբյուրը՝ «News. am»
Add new comment