ԱՄՆ-ի և Ֆրանսիայի նախագահները կոչ են արել անհապաղ հրադադար հաստատել Գազայում և պահպանել կայունությունը Լիբանանում. News.am
Մերձավոր Արևելքում Ֆրանսիան և Միացյալ Նահանգները մտադիր են շարունակել իրենց համատեղ ջանքերը տարածաշրջանային հակամարտությունը թուլացնելու և կանխելու համար։ Այս մասին ասված է ԱՄՆ-ի և Ֆրանսիայի նախագահների փարիզյան բանակցությունների արդյունքներով համատեղ հայտարարության մեջ։
«Ֆրանսիան և Միացյալ Նահանգները կոչ են անում անհապաղ հրադադար հաստատել Գազայում և կրկնում են, որ բոլոր պատանդները պետք է անհապաղ ազատ արձակվեն՝ առանց նախապայմանների։ Նախագահները վերահաստատում են իրենց խորը մտահոգությունը Գազայում ծանր հումանիտար ճգնաժամի կապակցությամբ և կոչ են անում լայնածավալ մարդասիրական օգնություն տրամադրել քաղաքացիական բնակչությանը և ապահովել անարգել և կայուն մարդասիրական մուտքը Գազա և նրա ներսում եղած բոլոր ուղիներով: Նրանք նաև վերահաստատում են Իսրայելի կողմից պաղեստինցի քաղաքացիական անձանց և հումանիտար աշխատողների արդյունավետ պաշտպանության համար ավելին անելու անհրաժեշտությունը: Նրանք պնդում են իրենց հավատարմությունը երկու պետությունների գոյության սկզբունքին, որը իսրայելցիների և պաղեստինցիների միջև կայուն խաղաղություն ապահովելու միակ ճանապարհն է»,- ընդգծել են ԱՄՆ-ի և Ֆրանսիայի ղեկավարները համատեղ հայտարարության մեջ։
Add new comment