Ադրբեջանական ԶՈՒ-ի զինծառայող է ձերբակալվել ՀՀ տարածքում. ԶԼՄ
«Sputnik Արմենիա»․ Ադրբեջանցի զինծառայողի ձերբակալման մասին ՀՀ-ում դեռ պաշտոնական տեղեկություններ չկան, բայց ադրբեջանական ԶԼՄ-ները հայտնում են զինծառայողի կորչելու մասին։
Ադրբեջանի ԶՈՒ-ի զինծառայող է կորել, որը, ըստ ադրբեջանական որոշ լրատվամիջոցների, հատել է Հայաստանի հետ սահմանը և ձերբակալվել։
Նշվում է, որ զինծառայողը ձերբակալվել է Վայոց ձորի Արենի գյուղի մոտ։ Պաշտոնապես ո՛չ ՀՀ պաշտպանության նախարարությունը, ո՛չ էլ Ազգային անվտանգության ծառայությունը դեռ չեն հաստատում տեղեկությունը։
Միևնույն ժամանակ «Sputnik Ադրբեջանը» հայտնում է, որ զինծառայող Ջեյհուն Հուսեյնովը Նախիջևանում անհայտ պայմաններում կորել է։
Add new comment