Submitted by detq-editor on
Ռուսաստանում մշակվում է «Քամելեոն» անվամբ քողարկման հավաքածու

Ռուսաստանում մշակվում է «Քամելեոն» անվամբ քողարկման հավաքածու

Ռուսաստանում ստեղծվում է քողարկման յուրահատուկ հավաքածու, որը ջերմային պատկերներ որսանող սարքերի համար զինվորին անտեսանելի է դարձնում: Այն, փոխելով գույնը, թույլ է տալիս զինվորին քամելեոնի պես միաձուլվել տեղանքի հետ: Տեղեկությունը լրագրողներին հայտնել է նախագծի հեղինակ, «Kirasa» ՓԲԸ գլխավոր տնօրեն Վլադիմիր Կորմուշինը:

«Մենք մարտիկներին առաջարկում ենք քողարկվածության այնպիսի մակարդակ, որը կարող է նրանց բառացիորեն անտեսանելի դարձնել թշնամու համար: Այսօր մեր առջև խնդիր է դրված զինվորական անձնակազմին անտեսանելի դարձնել թիրախների հայտնաբերման, այդ թվում՝ ջերմային պատկերների ուղղությամբ աշխատող սարքավորումներից»,- ասել է նա։

Կորմուշինը բացատրել է, որ խոսքը միայն էլեկտրոնային պատերազմի համակարգերի մասին չէ, որոնք կցվում են զինվորին, այլև «անտեսանելիության» էֆեկտն ապահովող հատուկ ներկանյութերով պատված գործվածքների։

Նշենք, որ «Kirasa» ՓԲԸ-ն Ռուսաստանի պաշտպանության նախարարության, Անվտանգության դաշնային ծառայության և այլ իրավապահ մարմինների համար անհատական զրահապաշտպան և անհատական մարտական տեխնիկայի առաջատար հայրենական մշակողներից և արտադրողներից է:

(լուսանկարում իսրայելական «Polaris Solutiuns» ընկերության թիկնոցներն են) 

Add new comment