Բաքուն և Վրաստանը քննարկել են ռազմական համագործակցությունը
Հունիսի 10-ին Բաքվի Հանրապետության պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը հանդիպել է Վրաստանի պաշտպանության նախարար Իրակլի Չիկովանիի հետ։
Հասանովն ասել է, որ ռազմավարական գործընկերության հիման վրա Վրաստանի հետ հաստատված հարաբերությունները զարգանում են։ 2024 թվականին երկու երկրների միջև ընդհանուր առմամբ նախատեսվում է անցկացնել 21 համատեղ միջոցառում ռազմական ոլորտում։
Հանդիպմանը քննարկվել են ռազմական ոլորտում համագործակցության զարգացման հեռանկարները, տարածաշրջանային անվտանգության հարցերը, ընդգծվել է, որ Բաքվի Հանրապետության և Վրաստանի միջև պաշտպանական համագործակցությունը կնպաստի տարածաշրջանում խաղաղության ու կայունության ապահովմանը, շեշտվել է համատեղ զորավարժությունների անցկացման կարևորությունը։
Add new comment