Submitted by D.Guyumjyan on
դետք

Իրանում մեկնարկել է արտահերթ նախագահական ընտրությունների քարոզարշավը

Իրանի Իսլամական Հանրապետությունում մեկնարկել է արտահերթ նախագահական ընտրությունների քարոզարշավը։ Ըստ «Դետք»-ի՝ այս մասին տեղեկացնում է իրանական պետական IRNA լրատվական գործակալությունը։

Հաղորդվում է, որ Իրանի նախագահի 6 թեկնածուները հունիսի 10-ից 26-ը հնարավորություն ունեն Իրանի բնակչության հետ խոսելու իրենց ծրագրերի մասին։ Իրանական պետական լրատվամիջոցն ուշադրություն է հրավիրում այն բանին, որ ինչպես նախորդ ընտրություններում, այս անգամ նույնպես հավասար ժամանակ է հատկացրել նախագահի բոլոր թեկնածուների գովազդին։

Իրանի նախագահական ընտրությունների մասին օրենքի 66-րդ հոդվածի համաձայն՝ թեկնածուների նախընտրական քարոզարշավը կավարտվի հունիսի 27-ին՝ առավոտյան ժամը 8:00-ին, որին կհաջորդի լռության օրը։ 

Հիշեցնենք, որ Իրանում արտահերթ նախագահական ընտրությունները կկայանան հունիսի 28-ին։ 

Օրերս Իրանի Սահմանադրության պահապանների խորհուրդը հաստատել է նախագահի 6 թեկնածուներին՝ Մասուդ Փեզեշքիան, Մոսթաֆա Փուր Մոհամադի, Սաիդ Ջալիլի, Ալիռեզա Զաքանի, Ամիրհոսեյն Քազիզադե Հաշեմի և Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆ։ 

Անկալվում է, որ հիմնական պայքարը կընթանա Սաիդ Ջալիլիի և Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆի միջև, առավել հավանական է, որ նախագահ կընտրվի հենց Ղալիբաֆը։

 

Add new comment