ԱՄՆ-ը Հայաստանի հետ շարունակելու է աշխատել պաշտպանության, անվտանգության հարցերում. Ջեյմս Օ՛Բրայեն
Հայաստանի Հանրապետության համար անվտանգությունը, բարեկեցությունը և ժողովրդավարությունը միասին զուգահեռ կողք-կողքի գոյություն ունեն, և նշված երեք աշխատանքային խմբերն աշխատում են մեր ռազմավարական երկխոսության շրջանակում։ Այս մասին ՀՀ-ԱՄՆ ռազմավարական երկխոսության ամփոփիչ նիստին հայտարարեց ԱՄՆ Եվրոպայի և Եվրասիայի հարցերով փոխպետքարտուղար Ջեյմս Օ՛Բրայենը։
ԱՄՆ պաշտոնյայի խոսքով՝ այդ ուղղություններից զատ ԱՄՆ-ն նաև աջակցում է տևական խաղաղության հաստատման ջանքերին տարածաշրջանում, նաև տնտեսական հնարավորությունների ընդլայնման ուղղությամբ՝ Կենտրոնական Ասիայից մինչև Միջերկրական ծով։
«Եթե տևական խաղաղություն լինի ՀՀ-ի և Ադրբեջանի միջև, այդ հնարավություններն ավելին կլինեն և ուրախ ենք այդ ասպարեզում աջակցել եղած ջանքերին»,-ասաց նա։
ԱՄՆ Եվրոպայի և Եվրասիայի հարցերով փոխպետքարտուղարը նշեց, որ արդարադատության ոլորտում աջակցությունից զատ նաև պաշտպանության, անվտանգության հարցերում են շարունակելու երկկողմ աշխատել։
«Անցած տարի տեղի ունեցավ առաջին համատեղ զորավարժությունը՝ «Արծիվ գործընկեր», սպասում ենք ավելիի։ Նաև կիբերանվտանգության ոլորտում, սահմանների անվտանգության, պարենային ու էներգետիկ անվտանգության ասպարեզում ենք ակնկալում աշխատել»,-ասաց նա։
Add new comment