Բարձր ենք գնահատում Ռուսաստանի հետ դաշնակցային հարաբերությունները. Ալիև
«Մենք բարձր ենք գնահատում ռուս-ադրբեջանական գործակցության ներկա մակարդակը, որը դաշնակցային բնույթ ունի»,- Ռուսաստանի օրվա առթիվ Վլադիմիր Պուտինին հղած ուղերձում նշել է Բաքվի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևը։
«Մեր երկու ժողովուրդների միջև դարերի ընթացքում ձևավորված բարեկամության և բարիդրացիության ամուր ավանդույթները Բաքվի Հանրապետության (խմբ.) և Ռուսաստանի հարաբերությունների շարունակական զարգացման հուսալի հիմք են»,- նշված է Ալիևի ուղերձում։
Add new comment