Ուկրաինայի նախագահը զանգահարել է Ադրբեջանի նախագահին
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին փետրվարի 15-ին զանգահարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին։
Այս մասին հայտնում է ադրբեջանական APA գործակալությունը։
Հեռախոսազրույցի ընթացքում Ուկրաինայի նախագահը շնորհակալություն է հայտնել նախագահ Իլհամ Ալիևին Ուկրաինայի տարածքային ամբողջականությանը և ինքնիշխանությանն աջակցելու, ինչպես նաև մարդասիրական օգնություն ցուցաբերելու համար։
Երկու երկրների նախագահները քննարկել են միջազգային հարթակներում համագործակցությանը վերաբերող հարցեր:
Նշենք, որ Ադրբեջանն Ուկրաինային տրամադրել է ավելի քան 17․5 մլն դոլարի մարդասիրական օգնություն, իսկ դեկտեմբերին հատկացրել է նաև գեներատորներ։
Add new comment