79 տուժած ու մոտ 100 բերման ենթարկված ԱԺ-ի մոտից՝ հատուկ միջոցների կիրառումից հետո
Ժամը 22:00-ի դրությամբ 98 մարդ բերման է ենթարկվել ոստիկանության օրինական պահանջը չկատարելու հիմքով։ Այս մասին լրատվամիջոցներին հայտնեցին ոստիկանությունից։ Տուժած ոստիկանները 10-ն են։
Ժամը 22։15-ի դրությամբ բուժօգնության է դիմել 79 քաղաքացիական անձ և ոստիկան, տեղեկացնում է առողջապահական գերատեսչությունը։
Քննչական կոմիտեից էլ հայտնում են, որ Երևանի Բաղրամյան և Դեմիրճյան փողոցների խաչմերուկում զանգվածային անկարգություններ կազմակերպելու և իրականացնելու դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել:
Բաղրամյան-Դեմիրճյան փողոցների հատվածում «Տավուշ հանուն հայրենիք»-ի շարժման մասնակիցները փորձել են ճեղքել ոստիկանական պատնեշը և մոտենալ Ազգային ժողովի շենքին, որից հետո սկսել է քաշքշուք և հրմշտոց։ Այնուհետև ոստիկանությունը հատուկ միջոցներ է կիրառել ցուցարարների նկատմամբ, այդ թվում՝ լուսաձայնային նռնակներ:
Լուսանկարը՝ Photolure
Add new comment