Իրանը կոչ է արել «Մեծ յոթնյակին» հեռու մնալ «անցյալի ապակառուցողական քաղաքականությունից»
Հունիսի 16-ին Իրանը կոչ է արել «Մեծ յոթնյակին» (G7) հեռու մնալ «անցյալի ապակառուցողական քաղաքականությունից»։ Այս մասին հայտնել է Իրանի ԱԳՆ խոսնակ Նասեր Քանաանին՝ անդրադառնալով «Մեծ յոթնյակի» հայտարարությանը, որը դատապարտում է Իրանի միջուկային ծրագրի վերջին սրումը։
Կազմակերպությունն ուրբաթ զգուշացրել է Իրանին միջուկային հարստացման ծրագրի առաջխաղացման առնչությամբ և ասել, որ պատրաստ կլինի նոր միջոցներ ձեռնարկել, եթե Թեհրանը բալիստիկ հրթիռներ հանձնի Ռուսաստանին:
«Ուկրաինայի պատերազմը Իրանի և Ռուսաստանի երկկողմ համագործակցության հետ կապելու ցանկացած փորձ գործողություն է, որը ծառայում է միայն կանխակալ քաղաքական նպատակներին»,- ասել է Քանաանին։
«Մեծ յոթնյակը» միջազգային ֆինանսական կազմակերպություն է, որը կազմվել է 1975 թվականին։
Կազմակերպությունը ներառում է հետևյալ երկրները՝ Ֆրանսիան, Արևմտյան Գերմանիան, Իտալիան, Ճապոնիան, Միացյալ Թագավորությունը, Միացյալ Նահանգները և Կանադան։
Add new comment