Submitted by G.Avetisyan on
սդց

Ազգային ժողովում՝ արտահերթ նիստ, Բաղրամյան փողոցում՝ «սրբազան պայքար»

Այսօր՝ հունիսի 17-ին` ժամը 18:30-ինզ Ազգային ժողովի «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունների նախաձեռնությամբ կգումարվի Ազգային ժողովի արտահերթ նիստ, որի օրակարգում է «Կառավարության հրաժարականի և նոր կառավարություն ձևավորելու անհրաժեշտության մասին» ԱԺ ուղերձի նախագիծը։ 

Սակայն, ինչպես և սպասվում էր, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը հայտարարել է, որ չի մասնակցելու ԱԺ արտահերթ նիստին։ ՔՊ խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանն ասել է, որ ընդդիմության օրակարգը կեղծ է և չի համապատասխանում Հայաստանի Հանրապետության պետական շահերից բխող օրակարգերին։ Նա նաև հայտնել է, որ արտահերթ նիստն առանց իրենց մասնակցության չի կարող կայանալ։ «Այն օրենքի ուժով կգումարվի, բայց քվորման բացակայության պատճառով չի կայանա»,- ասել է Հովհաննիսյանը։ 

Խորհրդարանում կառավարության հրաժարականի քննարկմանը զուգահեռ նույն ժամին՝ 18։30-ին, քաղաքացիներին Բաղրամյան-Դեմիրճյան խաչմերուկ է հրավիրել «սրբազան պայքարի» առաջնորդ Բագրատ Սրբազանը: 

«Սա շատ կարևոր հավաք է մեզ համար։ Իհարկե, գրեթե վստահ ենք, որ ՔՊ պատգամավորներն այս անգամ նույնպես փախչելու են ժողովրդի առաջ քաշած օրակարգերը քննարկելուց։ Բայց, միևնույն է, պետք է հավաքվենք և կարևոր արձանագրումներ անենք։ Բացի դրանից` պետք է բռունցքվենք, ցույց տանք մեր ուժը և որոշենք հետագա անելիքները։ Միասին պետք է հասնենք ճշմարտության հաղթանակին ու հոգևոր Հայաստանի վերականգնմանը»,- ասվում է հայտարարությունում։

 

 

Add new comment