Սպիտակ տան պնդմամբ՝ Ուկրաինան ՆԱՏՕ-ին անդամակցելուց առաջ նախ պետք է հաղթի պատերազմում
Ուկրաինան պետք է հաղթի Ռուսաստանին նախքան ՆԱՏՕ-ի անդամ դառնալը, հունիսի 17-ին կայացած ճեպազրույցում ասել է ԱՄՆ ազգային անվտանգության խորհրդի խոսնակ Ջոն Քիրբին։ Նրա հայտարարությունը հնչել է մի քանի օր անց այն բանից հետո, երբ Կիևը և Վաշինգտոնը Իտալիայում «Մեծ յոթնյակի» գագաթնաժողովում ստորագրել են 10-ամյա անվտանգության երկկողմ համաձայնագիր, որը ճանաչվել է որպես «Ուկրաինայի վերջնական անդամակցություն ՆԱՏՕ-ին» անվամբ: Այս մասին «Դետք»-ը տեղեկանում է «kyivindependent» լրատվականից։
«ԱՄՆ նախագահը (Ջո Բայդենը) համոզված է, որ ՆԱՏՕ-ն ինչ-որ պահի Ուկրաինայի ապագայում է հայտնվելու»,- ասել է Քիրբին։ Իր վերջին ելույթում Բայդենն ասել է, որ Ուկրաինայում խաղաղությունը երաշխիք կլինի առ այն, որ Ռուսաստանը երբեք այլևս չի օկուպացնի երկիրը, «և դա չի նշանակում ՆԱՏՕ-ին անդամակցություն»:
Add new comment